Պուտինն ու Էրդողանը հանդիպում են անցկացնում Աստանայում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովն ասել է, որ նախագահների հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ։
Sputnik
Աստանայում ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները: Առաջնորդները զրուցում են «Ռից Կարլտոն» հյուրանոցի բանակցությունների սրահում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ առաջնորդները մշտապես կապի մեջ են, կարծիքներ են փոխանակում աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովի խոսքով՝ նախագահների հանդիպումը կտևի առնվազն մեկ ժամ, զրույցը դժվար թե անցնի առանց Ուկրաինայի և Սիրիայի վերաբերյալ հարցեր քննարկելու:
Հիշեցնենք` Պուտինն այսօր առավոտյան է ժամանել Աստանա՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։
Միջոցառումը կանցկացվի «Բազմակողմ երկխոսության ամրապնդում ՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո: Գագաթնաժողովի մասնակիցները նախատեսում են ստորագրել 24 համատեղ փաստաթղթերից բաղկացած փաթեթ, ինչպես նաև ընդունել ամփոփիչ հռչակագիր և հայտարարություն, որը հաստատում է միավորման մասնակիցների հավատարմությունը բարիդրացիության և միասնության սկզբունքներին: