ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողոին։
ՌԴ նախագահը նաև մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Աստանա են մեկնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Ճան Մինը:
ՇՀԿ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 3–ին և 4-ին Աստանայի Անկախության պալատում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում ։ Սկզբում կազմակերպության կազմում ընդգրկված էր 6 երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։
2017–ին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023-ին՝ Իրանը: Առաջիկայում սպասվում է Բելառուսի անդամակցության գործընթացի ավարտը։