Փարպիում տեղի է ունեցել 42 գործարար կանանց դրամաշնորհների հանձնման արարողությունը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Փարպիում տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի հաղթող 42 կանանց դրամաշնորհների հանձնման արարողությունը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի կինը՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը:

««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետ ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հանձնման և պայմանագրերի ստորագրման արարողությունը: Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր գրել է նա:

Հիշեցնենք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքը կայացել էր ապրիլի 14-ին։