Մոսկվայում ելնում են նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է. Օվերչուկ

Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ Հայաստանը կառուցողական ներդրում ունի ԵԱՏՄ զարգացման գործում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկու երկրներն էլ շատ դրական տնտեսական հարաբերություններ ունեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունըկազմում է 7,3 մլրդ դոլար։ Ընդ որում, եթե դիտարկենք վիճակագրությունը, ապա հունվար-ապրիլ ամիսներին, այսինքն նախորդ տարվա հետ համեմատած, շրջանառությունը կրկնակի աճել է։ Շատ լավ տեմպեր են, և տնտեսությունը շատ լավ զարգանում է», - ասել է Օվերչուկը։

Ռուսաստանի փոխվարչապետն ընդգծել է նաև Հայաստանի կառուցողական ներդրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման գործում:
«Եվրասիական տնտեսական միության ձևաչափում Հայաստանը շատ ակտիվ է։ Այս տարի Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ-ում, և նրա ներդրումը շատ կառուցողական է»,- ասել նա:
ԵԱՏՄ-ում կստեղծվի ընդհանուր ագրարային շուկա. Ղազախստանի գյուղնախարարություն
2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: