ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Շաբաթվա վերջին նոր տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին»,– գրել է նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Հիշեցնենք` օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` այսօր Հայաստանի առանձին հատվածներում հորդառատ անձրևներ են սպասվում։ Օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով աստիճանաբար կբարձրանա հուլիսի 4-5-ին։