ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Զինվորական գլխարկ
Զինվորական գլխարկ
Զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը ստացել է զորամասի պահպանության տեղամասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Հայաստանում պայմանագրային զինծառայող է մահացել հրազենային վնասվածքից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Սյունիքում զինծառայող է մահացել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում