Հայաստանի առանձին հատվածներում և Երևանում հորդառատ անձրևներ են սպասվում

Հորդառատ անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ ամսի 4-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին հատվածներում հորդառատ անձրևներ են սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` որոշ հատվածներում անձրևները կուղեկցվեն ամպրոպով։ Այդ ժամանակ նաև քամին կուժգնանա (19-24մ/վ): Առանձին վայրերում նաև կարկուտ կտեղա։
Տեղումները կդադարեն հուլիսի 4-ին։
Երեկվանից օդի ջերմաստիճանը նվազել է 2-3 աստիճանով, այն 8-10 աստիճանով աստիճանաբար կբարձրանա հուլիսի 4-5-ին։
Եղանակի տեսություն
Այսօր ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, առանձին հատվածներում` հորդառատ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 25-27, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։