Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ տուժածներից մեկը երեխա է

Տուժածները տեղափոխվել են են Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11:58-ի սահմաններում։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ L․ Գ․, ծնված 1979 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել քարերին և գլորվել ձորը (մոտ 40 մ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Գ․ Օ․-ին (ծնված 2014 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տեղափոխվել են են Երևանի բժշկական կենտրոններից մեկը։
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը