Թուրքիայի մի քանի քաղաքներում հակասիրիական խժդժությունները շարունակվում են, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Վերջին օրերին սիրիացիների և թուրքերի միջև լարվածությունն աճում է Թուրքիայում սիրիացի ներգաղթյալի կողմից երեխայի բռնաբարության հետ կապված վերջին միջադեպից հետո:
Դրանից որոշ ժամանակ անց Կայսերիում ջարդեր և անկարգություններ են սկսվել։ Իրավապահ մարմինները հայտարարում են անկարգություններին մասնակցած 70 մարդու ձերբակալության մասին:
Անկարգություններ են եղել նաև Թուրքիայի այլ քաղաքներում՝ Կոնիայում, Բուրսայում և Ստամբուլում:
Անհանգիստ է նաև բուն Սիրիայում. այնտեղ հարձակման է ենթարկվել բանակային համարներով թուրքական մեքենան։ Բաբ-էս-Սալամի մաքսակետում սիրիացիները հանել և պատռել են թուրքական դրոշը։
Թուրքիայի նախագահը դատապարտել է իր քաղաքացիների գործողություններն ու կոչ արել զերծ մնալ այլատյացությունից՝ անկարգություններ հրահրելու մեջ մեղադրելով ընդդիմությանը: