Յուրիկ Հովեյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը բերեց Յուրիկ Հովեյանը։
67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի հասավ թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։
Ըմբիշ Գասպար Տերտերյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար
Նշենք, որ Հովեյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն էր, և գոտեմարտել սկսեց որակավորման փուլում, որում 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Պավել Ալեքսի նկատմամբ։
1/8 եզրափակիչում հետևեց Յուրիկի 8։0 հաշվով հաղթանակը Բելգիան ներկայացնող Բիլալ Մուսխաբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում էլ նույն հաշվով Հովեյանը առավելության հասավ հունգարացի Դանի Ռաֆայելի նկատմամբ։
Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։
3 հայ ըմբիշ միջազգային վարկանիշային մրցաշարի եզրափակիչում են. նրանցից 2–ը կմրցեն իրար դեմ
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաև Արամայիս Հարությունյանը, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում։