ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Առնվազն 107 մարդ է զոհվել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Խատրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ առաջացած հրմշտոցի ընթացքում: Այս մասին գրում է The Hindustan Times–ը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբի ուղերձից հետո: Փրկվածներից մեկը պատմել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքի վայրից սկսել են ցրվել։
«Տեղում հետևորդների հսկայական բազմություն էր հավաքվել։ Ելք չկար, բոլորը իրար վրա լցվեցին, հրմշտոց սկսվեց»,– ասել է նա։
Քաղաքացին մանրամասնել է, որ երբ փորձել է դուրս գալ, դրսում կայանված մոտոցիկլետներ են եղել, որոնք փակել են ճանապարհը:
Դեպքի պատճառը պարզվում է։