Երևան է ժամանել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը

Պատվիրակությանը պետք է ընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը քառօրյա այցով ժամանել է Հայաստան: Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ուիքերի այցը կազմակերպելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրություն է ստորագրել:
«Կազմակերպել հուլիսի 2-5-ը այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը», - նշված է կարգադրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ պատվիրակությանը պետք է ընդունի ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ սենատորը 2021 թվականի վերջին «հայտնի դարձավ» Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու կոչով։