Ավտովթար Կոտայքի մարզում. մայրը մահացել է, որդիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

Ավտովթարի ենթարկված ընտանիքը թաղում էր գնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Այսօր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Բոլորը նույն ընտանիքից են, հայտնում է Oragir.news–ը։
Նշվում է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
«Մեր գյուղի բնակիչներ են։ Ռ․ Սարգսյանն ու Ա․ Սարգսյանը եղբայրներ են, նրանց հետ մեքենայում է եղել եղբայրներից մեկի կինը ու իրենց 70-անց մայրը։ Գնում էին Գավառ՝ թաղում»,- լրատվամիջոցին հայտնել է Ջրաշենի վարչական ղեկավար Սարգիս Գրիգորյանը։
Եղբայրներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս եղբոր մոտ ախտորոշվել է ողնաշարի կոտրվածք, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Մահացածը նրանց 70–ամյա մայրն է։
Խոշոր վթար Լոռիում․ կա 1 զոհ, 5 տուժած