Առանձին հատվածներում հնարավոր է` կարկուտ տեղա. եղանակի տեսություն

Կարկուտ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Հուլիսի 2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիս-արևելյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում ևս հուլիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հուլիսի 2–ի ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։