Անձնագրային բաժիններում առցանց հերթը չպիտի գերազանցի 2 շաբաթը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը` մեկնաբանելով անձնագրայիններում հերթերից առկա դժգոհությունները։
«Այժմ թեստավորման փուլ է անցնում էլեկտրոնային հերթագրման նոր համակարգը, որը քաղաքացիների համար բարդություն և որևէ շոշափելի փոփոխություն չի առաջացնի»,– հայտնել է Դավթյանը։
Մամուլն այսօր գրել էր, որ նույնականացման քարտերի առցանց հերթագրման համակարգը վերացվել է, քաղաքացիները ստիպված են բաժիններում ժամերով կենդանի հերթ կանգնել, ինչը հանրության շրջանում լուրջ բողոքի պատճառ է դարձել։