Կտրուկ շրջադարձ և բողոքի ցույցեր. ինչպես անցան խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում

Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքներով` «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան՝ երկրորդը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան` երրորդը։
Sputnik
Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթեցին աջակողմյան «Ազգային միավորումը» և նրա դաշնակից ուժերը։
Առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո Փարիզի Հանրապետության հրապարակում զանգվածային ցույցեր սկսվեցին, ակցիայի մասնակիցները փողոց դուրս եկան ջահերով, ոմանք ճայթռուկներ նետեցին իրավապահների ուղղությամբ։
Լիոնում էլ ցուցարարները շենքերի պատուհաններ կոտրեցին, ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց։