ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայ–ռուսական աշխատանքի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպելու են ՌԴ Չերեպովեց քաղաքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։ Վերջինիս և նրա ռուս գործընկերոջ` Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի միջև բանակցություններ կկայանան Վոլոգդայի շրջանում։
Պլանավորված է նաև «Ավանդույթների ժառանգները» մշակութային միջոցառումը, որին կմասնակցեն 2 երկրների ազգային համույթները։
ՀՀ ԱԺ նախագահի որոշումից տեղեկացնում ենք, որ խորհրդարանականները ՌԴ են գործուղվելու հուլիսի 4-6-ը։