ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՌԴ Բելգորոդի մարզ կատարած այցի ժամանակ ծաղիկներ է խոնարհել «Անմար կրակ» հուշահամալիրում։ Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:
Բելգորոդի մարզը բոլոր սահմանամերձ շրջաններից առավել հաճախ է գնդակոծության ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Այսօր Հարությունյանն այցելել էր նաև ժողովրդական հուշահամալիր, որը կանգնեցվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով ավերված շենքի տարածքում (բարձրահարկ շենքին հասցված հարվածի հետևանքով 17 խաղաղ քաղաքացի էր մահացել)։