Ֆրանսիան 1։0 հաշվով հաղթեց Բելգիային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի վերջում` խաղի 85-րդ րոպեում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները մրցեցին միմյանց դեմ։
Առաջին խաղաղակեսում ընտրանիներից որևէ մեկը գնդակ չուղարկեց հակառակորդի դարպասը, ու թիմերն ընդմիջման գնացին ոչ–ոքի հաշվով։
Ֆրանսիացի ֆուտբոլիստները՝ ընտրության առջև. պայքարել մրցակցի՞, թե՞ ազգայնականների դեմ
Երկրորդ խաղակեսի վերջում միայն Ֆրանսիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Յան Վերտոնգեն 85-րդ րոպեին կարողացավ գոլ խփել։
Դրվագ Ֆրանսիա–Բելգիա հանդիպումից
Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։