Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ

Ադրբեջանուհին Հայաստանի հիմնի պահին ցուցադրական լքել է բեմը, իսկ ադրբեջանցին շրջվել է։
Sputnik
Ադրբեջանցի մարզիկներն իրենց ոչ սպորտային են պահել բռնցքամարտի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:
Սարաևոյում ընթացող առաջնության եզրափակչում հայ մարզուհին հաղթել է Իտալիան ներկայացնող Ջորջիո Լա Ռոսին: Ադրբեջանցի բռնցքամարտիկը գրավել է երրորդ տեղը։
Միևնույն ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը (48 կգ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում առավելության հասնելով ադրբեջանցի Նիհաթ Գասիմովի նկատմամբ:
Հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի երկու ներկայացուցիչները դժվարացել են կառավարել իրենց զգացմունքները։ Ադրբեջանուհին Հայաստանի օրհներգի պահին ցուցադրաբար հեռացել է բեմից, իսկ ադրբեջանցին շրջվել է դեմքով դեպի պատը` միաժամանակ ոտքը թփթփացնելով։