Թուրքիայի 3 նահանգում անտառային հրդեհներ են. տեղի բնակիչները տարհանվել են

Ավելի քան 1000 մասնագետ հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում։
Sputnik
Թուրքիայի 3 նահանգում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական ԶԼՄ–ներից։
Դրանք ընդգրկել են Իզմիր, Չանակալե և Այդին նահանգները, փակվել է Սելչուկ քաղաքի և Կուշադասի առողջարանի միջև ընկած մայրուղին։
Թուրքական ԶԼՄ–ները հայտնում են, որ հրդեհներն առաջին սկսվել են Իզմիրի գյուղերից մեկում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 մասնագետ, դեպքի վայրեր ուղղաթիռներ են ուղարկվել։
Իզմիրում ամենախնդրահարույց գոտիներից տարհանվել են տեղի բնակիչները, զոհերի և տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան: