Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Այսօր կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 27-29, գիշերը` 16-18 աստիճան տաքություն։