Բռնցքամարտի Մ16 Եվրոպայի առաջնությունում Սիմոն Սիմոնյանը բացարձակ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ ու դարձել ոսկե մեդալակիր։
Նա եզրափակիչում հաղթել է 5։0 հաշվով։ Սիմոնյանի հակառակորդը ռինգում ադրբեջանցի Նիհատ Գասիմովն էր։
Նշենք, որ մենամարտի վերջին պահին արված տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո ձեռքսեղմումի ժամանակ Գասիմովը թեթևակի հրում Սիմոնյանին ու չի ցանկանում շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
46 կգ քաշային Սյուզաննա Իշխանյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել։
Մրցաշարն անցկացվում է Բոսնիա և Հերցեգովինայում։
Ավելի վաղ կիսաեզրափակչում հաղթանակներ էին տարել Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (66 կգ)։
Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար կպայքարեն նաև Սամվել Սիրամարգյանը և Ալեքս Պետրոսյանը: Եզրափակիչ գոտեմարտերում աղջիկներից էլ ռինգ դուրս կգա Համեստ Աֆրիկյանը։