Բռնցքամարտիկ Համեստ Աֆրիկյանը Եվրոպայի չեմպիոն է

Հայազգի մարզիկը կիսաեզրափակիչում հաղթել է Ռուսաստանի, իսկ եզրափակիչում` Իտալիայի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Համեստ Աֆրիկյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում։
48 կգ քաշային կարգում Համեստ Աֆրիկյանը հիանալի է անցկացրել մրցումների կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերը։ Հայազգի մարզիկը նախ առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Վիշնևսկայայի նկատմամբ, ապա եզրափակիչում հաղթել է իտալուհի Ջիորջիո Լա Ռոսային։
Հիշեցնենք, որ մրցումների ցերեկային մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Սիմոն Սիմոնյանը, իսկ Ալեքս Պետրոսյանն ու Սյուզաննա Իշխանյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։
Երեկոյան մրցահերթում Հայաստանն ունի ևս 5 ներկայացուցիչ։