Վթար Երևանում. բեռնատարը Հերացիից Խանջյան տանող թունելի հատվածում կողաշրջվել է, կա տուժած

Վթարի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Sputnik
Երևանում` Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի հատվածում, ավազով բարձված բեռնատար է կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 09։10-ի սահմաններում։
««ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե հատվածին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացնում պարեկները»,– ասված է հաղորդագրությունում։
Կայքի տվյալներով` տուժածը բեռնատարի վարորդն է, իսկ պարեկային ծառայությունը տեղեկություններ ունի, որ հնարավոր է՝ մեկ այլ ավտոմեքենայի հետ նույնպես բախում եղած լինի, ինչը պարզվում է։