ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի նախկին չեմպիոն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ռուս հարձակվող Իվան Իգնատևի հետ։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի ֆեյսբուքյան էջում։
25–ամյա հարձակվողի հետ կնքված պայմանագրի ժամկետը չի նշվում:
2024 թվականի հունվարից Իգնատևը հանդես էր գալիս սերբական «Ժելեզնիչարում», որի կազմում անցկացրել է 7 հանդիպում և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:
Իգնատևը «Կրասնոդարի» սան է, խաղացել է նաև Կազանի «Ռուբինում», Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, Մոսկվայի «Լոկոմոտիվում» և «Սոչիում»: