Թուրքիայի Իզմիր նահանգում անտառ է այրվում. մարման աշխատանքներին մասնակցում է ավիացիան

Հրդեհ
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են նաև 25 մարտական հաշվարկ և 4 բուլդոզեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհ է բռնկվել։ Մարման աշխատանքներում ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ներգրավվել։ Տեղեկությունը հայտնում է IHA գործակալությունը:
«Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է չորս ինքնաթիռ, ութ ուղղաթիռ, 25 հրշեջ մեքենա, ինչպես նաև չորս բուլդոզեր», - հայտնել Է գործակալությունը:
Հրդեհը բռնկվել է Քարաջադաղ գյուղի շրջանում տեղական ժամանակով 13:00-ին, 10 րոպե անց սկսվել են մարման աշխատանքները։
Թուրքիայում ԱԷԿ–ի շինարարներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել