Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ի երեկոյան, 2-ի գիշերը՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 29–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։