Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը

Անահիտ Չարենց
Անահիտ Չարենցը մեծ ներդրում է ունեցել Եղիշե Չարենցի տուն–թանգարանի հիմնադրման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Տեղեկությունը հրապարակվել է Չարենցի տուն–թանգարանի ֆեյսբուքյան էջում։
Անահիտ Չարենցը մահացել է այսօր։ Նա 89 տարեկան էր։
Նշենք, որ հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Անահիտ Չարենցը Ստալինի մահից հետո զբաղվել է Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ, որոնք խոնավությունից դարձել են դժվարընթեռնելի։
1978 թ. հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թ.՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։ Եղիշե Չարենցի տուն–թանգարանի հիմնադրման գործում իր քրոջ` Արփենիկի հետ մեծ ներդրում է ունեցել։