Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով 5 մարդ է մահացել. 2-ը երեխաներ են

Կուրսկ. արխիվային լուսանկար
Ընտանիքի ևս 2անդամներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Կուրսկի մարզում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել, այդ թվում ՝ երկու երեխա: Տեղեկությունը հայտնում է Կուրսկի մարզի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։

«Այս գիշեր ուկրաինական դրոնը հարձակվել է Ռիլսկի շրջանի Գորոդիշչե գյուղում գտնվող բնակելի տներից մեկի վրա։ Ցավոք, մահացել է 5 մարդ, որոնցից 2-ը փոքր երեխաներ են։ Ընտանիքի ևս 2 անդամ ծանր վիճակում տեղափոխվել են Ռիլսկի շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում», - գրել է նա Telegram–ում։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, հատկապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 7 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջաններում. ՊՆ