Գազայի հատվածում մեկ օրում 40 մարդ է մահացել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածում մեկ օրում 40 մարդ է մահացել իսրայելական հարվածների հետևանքով
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով` 24 ժամվա ընթացքում ավելի քան 220 մարդ է տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ևս 40 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Գազայի հատվածում երեք զանգվածային սպանություն է իրականացրել, ինչի հետևանքով 40 մարդ է մահացել, 224–ը` տուժել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 37 834-ի, տուժել է ավելի քան 86,8 հազար մարդ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։