Սլովակիայում ավտոբուսը բախվել է արագընթաց գնացքին, կան զոհեր․ տեսանյութ

ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր զոհերը ավտոբուսի ուղևորներից են։
Sputnik
Սլովակիայի հարավում արագընթաց գնացքը բախվել է ավտոբուսին, 7 մարդ է մահացել:
Վթարը տեղի է ունեցել Սլովակիայի հարավ-արևմուտքում գտնվող Նովե-Զամկի քաղաքի մոտակայքում:
Կոմիում գնացքի վթարի վայրում հայտնաբերվել է 2 մարդու մարմին, որոնվում ևս մեկ ուղևոր
Պրահայից Բուդապեշտ ուղևորվող գնացքում եղել է ավելի քան 100 ուղևոր: Բախումից հետո լոկոմոտիվի շարժիչն այրվել է։ Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Սլովակիայի ԶԼՄ-ների տվյալներով՝ բոլոր զոհվածները ավտոբուսի ուղևորներներից են։