Ռուսաստանը պետք է փոքր և միջին հեռահարության հրթիռների արտադրություն սկսի. Պուտին

Պուտինն անվտանգության խորհրդին առաջարկել է քննարկել Ռուսաստանի հետագա քայլերը՝ կապված ՄՓՀՀ-ի (Միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ) միակողմանի մորատորիումի հետ:
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Քննարկվել է ցամաքային բազավորման միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) տեղակայման միակողմանի մորատորիումի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության հետագա քայլերի հարցը:
«Ռուսաստանը, ըստ ամենայնի, պետք է փոքր և միջին հեռահարության հրթիռների արտադրություն սկսի՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր սահմաններից դուրս նման զենքի տեղակայման»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն այսօր ոչ միայն արտադրում է նշված հրթիռները, այլև դրանք հասցնում է Եվրոպա:
ՌԴ նախագահը հավելել է, որ պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն միջին և փոքր հեռահարության հրթիռները դուրս է բերել Ֆիլիպիններից, ուր դրանք ավելի վաղ տեղափոխել էին զորավարժությունների համար: