«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց

«Մոսկվա» կինոթատրոն
Տանիքից ընկած տղային տեղափոխել են հիվանդանոց, իսկ աղջիկը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել, նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Այսօր` ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր են ընկել»,–գրում է կայքը:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները ընկած տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց գնալ:
Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: