Մասկը ԱՄՆ-ում բանավեճը Բայդենին փոխարինելու նախապատրաստություն է անվանել

Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի բանավեճը տեղի է ունեցել հունիսի 28-ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ում նախընտրական բանավեճը նախապատրաստություն է գործող նախագահ Ջո Բայդենին որպես դեմոկրատական կուսակցության թեկնածու փոխարինելու համար: Այս մասին սոցցանցում գրել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը։
Բայդենի առաջին բանավեճն ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ տեղի է ունեցել այս գիշեր։ CNN հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ դեմոկրատական կուսակցությունը խուճապի է մատնվել Բայդենի ելույթից հետո:
X սոցցանցի օգտատերերից մեկը բանավեճից հետո գրել է, որ CNN հեռուստաալիքի մեկնաբանները «դանակներ են խրում Բայդենի մեջքին» ։
«Նրանք պարզապես խոսող տիկնիկներ են։ Սա փոխարինման նախապատրաստություն է», - ի պատասխան գրել է Մասկը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Թրամփի շտաբը հայտարարել է, որ հաղթել են Բայդենին հեռուստաբանավեճում