Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լերիկ քաղաքից ոչ հեռու՝ Իրանի հետ սահմանի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հարավում ՝ Թալիշ լեռների շրջանում, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի Գիտությունների ակադեմիային կից սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։
Ադրբեջանում երկրաշարժ է եղել, որը զգացել են նաև Սյունիքի մարզի բնակավայրերում
Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 07:43-ին (համընկնում է Երևանի ժամանակով ժամը 07: 43-ին): Էպիկենտրոնը գտնվել է Լերնիկ քաղաքից 27 կմ արևելք, օջախը՝ 18 կմ խորության վրա: Ցնցումների ուժգնությունը մոտակա շրջաններում կազմել է 4 բալ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: