Դադարեցվել է Սևան քաղաքի գազամատակարարումը. «Գազպրոմից» հայտնել են պատճառը

Ավտոմեքենա է հարվածել միջին ճնշման գազատարին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գազամատակարարումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
«Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ գազամատակարարումը դադարեցվել է հունիսի 27-ին՝ ժամը 15։45-ից։
ՀԳ. «Գազպրոմ Արմենիա»-ից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ քիչ առաջ վթարավերականգնողական աշխատանքներն ավարտվել են, քիչ անց կսկսվի գազամատակարարումը: