ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Կոմիում գնացքի վթարի հետևանքով մահացածների թիվը հասել է երեքի։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հաղորդվել էր երկու մահացածի և 1 անհետ կորածի մասին։
Հունիսի 26-ին Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի 9 վագոնները դուրս են եկել ռելսերից Կոմիի հատվածում: Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբայի տվյալներով՝ գնացքում եղել է 195 ուղևոր և երկաթուղու 20 աշխատակից: ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի տվյալներով՝ տուժել է 40 մարդ։
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունում ասել են, որ նախնական տվյալներով` վթարի պատճառ է դարձել հորդառատ անձրևների հետևանքով քանդված երկաթգիծը։