Հայ 8 բռնցքամարտիկներ ապահովել են առնվազն բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Աղջիկների մրցումներում կիսաեզրափակիչ են դուրս եկել Համեստ Աֆրիկյանն ու Սյուզաննա Իշխանյանը։
Sputnik
Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ռինգ դուրս եկած հայ 6 բռնցքամարտիկներն էլ հաղթանակի հասան։
50 կգ քաշային կարգում Առնո Դարչինյանը առավելության հասավ խորվաթ Մարիո Նակիչի նկատմամբ, Տիգրան Հովսեփյանը (54 կգ) հաղթեց Յոկուբաս Նեժինսկասին (Լիտվա), Մարտին Սահակյանը (60 կգ)՝ ադրբեջանցի Վուսալ Խալիլովին, Արտյոմ Ստեփանյանը (66 կգ)՝ խորվաթ Մաթեո Բոբաշին, Սամվել Սիրամարգյանը (75 կգ)՝ լիտվացի Դրուտել Էդվինին, Հրաչ Խաչատրյանը (80+)՝ բուլղարացի Վասիլ Կացարսկիին։
Երեկ էլ աղջիկների մրցումներում կիսաեզրափակիչ են դուրս եկել Համեստ Աֆրիկյանն ու Սյուզաննա Իշխանյանը։
Երեկոյան ռինգ են դուրս գալու Հայաստանի հավաքականի ևս 3 բռնցքամարտիկներ։