ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ին պատկանող կաթի մթերման 4 կետի գործունեությունը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ընկերության` Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:
«Արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել սննդային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը։ Չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և արտադրական շինությունների մաքրման, լվացման և այլ նմանատիպ գործընթացներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունում չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը, արտադրական շինություններ հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն եղել օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, լվացարաններ։
Արտադրական շինություններում նաև պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ին պատկանող կաթի մթերման 4 կետի գործունեությունը կասեցվել է
Տեսչական մարմինը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ի համար ժամկետ է սահմանել խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու համար։
«Դուստր Մարիաննա» ՍՊԸ–ին պատկանող կաթի մթերման 4 կետի գործունեությունը կասեցվել է