Բացահայտ սուտ. Զատուլինը Գրիգորյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու մեղադրանքների մասին

Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ Գյումրիում ռուսական ռազմաբազան, նշել է Զատուլինը ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի-Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, բացահայտ սուտ են: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- ասել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց առաջնորդվել իր արևմտյան բարեկամներով:
«Նա բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և նրա կողմից», - ընդգծել է Զատուլինը։
Ինչպես գործակալությանը իր հերթին հայտնել է ռուս սենատոր Սերգեյ Պերմինովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն արվել է Երևանի՝ երկու աթոռի վրա նստելու ցանկությունից ելնելով, դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է:
«Ռուսաստանը հուսալի երաշխավոր էր իր հետևողական դաշնակիցների համար։ Երկակիությունն ու «երկու» աթոռներին նստելու ցանկությունը միշտ հանգեցնում են ամպագոռգոռ հայտարարություններ անելու անհրաժեշտության», - ասել է Պերմինովը։
Ավելի վաղ Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը «խլել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին» այն պայմաններում, երբ Երևանը լիովին կախված էր Մոսկվայից: Պաշտոնյան նաև հայտարարել է, որ առանց Ռուսաստանի «թույլտվության» տարածաշրջանում պատերազմ չէր լինի։
Կհիշեմ ջերմությունն ու սերը. արցախցի երեխաները լեզվի ամառային ճամբարում էին