Այսօր տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Նոյեմբերյան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 27-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիս-արևմտյան է, 3-6մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 27-ի գիշերը, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունիսի 27–ի ցերեկը կլինի 28-30 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +21...+23 աստիճան։