ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Առաջիկայում կարելի է ակնկալել հերթական դրական քայլերը Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, որ կողմերը որոշակի առաջընթացի են հասել:
«Շարունակվում են Հայաստանի հետ սահմանազատման աշխատանքները։ Մոտ ապագայում ականատես կլինենք հերթական դրական քայլերին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են», - ասել է Բայրամովը Թբիլիսիում:
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր, որ Բաքուն հանձնել է խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների հերթական՝ թվով 10-րդ փաթեթը: