Սեփական ժողովրդին վիրավորելու իրավունք ո՞վ է տվել. Զախարովան պատասխանել է Գրիգորյանին

Ռուս դիվանագետը Արմեն Գրիգորյանին մեղադրել է հայ ժողովրդի սխրանքը զրոյացնելու համար։
Sputnik
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը սեփական ժողովրդի նկատմամբ վիրավորանք է համարել ։
Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերցրել է Հայաստանից և վերադարձրել Ադրբեջանին։
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել առանց բժշկական կրթություն ունենալու։
Թե անվտանգության ոլորտում ինչպիսին կլինեն շփումները, կախված է Ռուսաստանից. ԱԽ քարտուղար
«Լինելով իշխանության ներկայացուցիչներ՝ նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիներն իրենց արյամբ պաշտպանել են իրենց տարածքը։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար էին իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպե՞ս կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշատակը, զրոյացնել այն, ինչը նախկինում և, կարծում եմ, հիմա էլ Հայաստանում սխրանք էր կոչվում ։ Ո՞վ է իրավունք տվել դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ իր համար զարմանալի է, թե ինչպես մարդիկ կարող են իրենց բազմաչարչար ազգի պատմական հիշողությանը վերաբերվել այդքան նվաստացուցիչ կերպով։
Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը. Կարասինը պատասխանել է Գրիգորյանին