Վորկուտա-Նովոռոսիյսկ ուղևորատար գնացքի վագոնները դուրս են եկել գծերից Կոմի Հանրապետության Ինտա կայարանից մեկնելուց անմիջապես հետո: Այս մասին հայտնում է Ինտայի իշխանությունը։
Նախնական տվյալներով՝ գնացքի առնվազն 20 ուղևոր վնասվածքներ և կտրվածքներ են ստացել։
«Ռուսական երկաթուղիները» երկու վերականգնողական գնացք են ուղարկել գնացքի վթարի վայր։
Նշվում է, որ գնացքի կազմում ընդհանուր առմամբ եղել է 14 վագոն, դրանցում եղել է 232 ուղևոր: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատահարի հետևանքով զոհեր չկան: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ռուսական երկաթուղիները» օգնություն կցուցաբերեն բոլոր տուժածներին:
Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 գնացքի հետ կապված միջադեպի նախնական պատճառը եղել է առատ տեղումների հետևանքով ռելսերի վնասվածքը։