Կձևավորվեն ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հուլիս-օգոստոս ամիսներին: Ձևավորվելիք ուսանողական ջոկատների պատասխանատուները կլինեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, խմբերում ընդգրկված կլինեն նաև աղջիկներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Պատգամավորի խոսքով` նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:
Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջարկը քննարկել է թե' իր ղեկավարած հանձնաժողովի անդամների, թե' պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ` ստանալով հավանություն: Նրա խոսքով` այն ուսանողները, որոնք մասնակցություն կունենան ծրագրին, կխրախուսվեն պետության կողմից:
Առաջարկն ուղարկվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ, և արդեն կան արձագանքներ: