ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 27-ին կմեկնի Վրաստան:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանային խնդիրներ:
Նշենք, որ Թբիլիսիի և Բաքվի հարաբերությունները զարգանում են նաև եռակողմ համագործակցության ձևաչափով՝ Անկարայի մասնակցությամբ:
Մարտին Բաքվում տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ հանդիպումը։