Գեղարքունիքում ապօրինի ջրառով ձկնաբուծությամբ են զբաղվել

Ա.Հ.–ի կողմից իրականացվող ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզում ապօրինի ջրօգտագործմամբ ձկնաբուծություն է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
«Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի բնակիչ Ա. Հ.-ն առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով շահագործվող 3 ջրավազանի համար ապօրինի ջրառ է իրականացնում Կարճաղբյուր գետից։ ԲԸՏՄ տեսուչներն այդ ամենն արձանագրել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի «Վարդենիս» տեղամասի տարածքի ստուգման ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։
Հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու և անօրինական ջրօգտագործման համար Ա.Հ.-ի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ։
Ապօրինի ջրառ Գեղարքունիքում. ավտոլվացման կետերի գործունեությունը կասեցվել է