ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Հանդիպումը կայացել է այսօր Բաքվում:
Բայրամովը ՀՀ–ին կրկին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը:
Հիշեցնենք` Մինսկի խմբին պարբերաբար քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելին` օրերս նա հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար միասին դիմել ԵԱՀԿ–ին։