Ամեն տարի ՀՀ–ում կենցաղային այրվածքների 3000 դեպք է գրանցվում

Այրվածքներ ստացած երեխա
Տաքացնող սարքերից այրվածքներ ստացողներից 700-800-ը ստացիոնար բուժման կարիք են ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ամեն տարի Հայաստանում կենցաղային այրվածքների շուրջ 3000 դեպք է գրանցվում: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Այրվածք ստացածներից 700-800-ը ստացիոնար բուժում են պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է»,– գրել է Ավանեսյանը։
Առողջապահության նախարարը ծնողներին կոչ է արել զգոն լինել և փորձել երեխաների համար հնարավորինս անվտանգ միջավայր ապահովել, հեռու պահել տաքացնող սարքերից ու իրերից։
Երբ ծնողներն ամուսնալուծված են. ով և ինչպես է զբաղվում երեխաների շահերի պաշտպանությամբ